Միլանյան դերբին՝ առանց հաղթողի

01:39   24 նոյեմբերի, 2014

«Ինտերն» ու «Միլանը» ոչ ոքիով բաժանվեցին իտալական A Սերիայի 12-րդ տուրում: Միլանյան դերբիում գրանցվեց 1:1 հաշիվը:

Ֆրանսիացի կիսապաշտպան Ժերեմի Մենեզի գեղեցիկ գոլի շնորհիվ դաշտի տեր համարվող «Միլանը» հաշվի մեջ առջեւում էր առաջին խաղակեսից հետո, սակայն ընդմիջումից հետո «Ինտերը» խուսափեց պարտությունից: 61-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց նիգերիացի կիսապաշտպան Ջոել Օբին: Խաղի վերջնամասում 2 թիմերն էլ ունեցան իրական գոլային պահեր, սակայն չօգտվեցին հաղթանակ կորզելու հնարավորությունից:

«Ինտեր» վերադարձած Ռոբերտո Մանչինին այս անգամ ոչ ոքիով մեկնարկեց թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում:

7-րդ տեղում գտնվող «Միլանն» ունի 18 միավոր, իսկ «Ինտերը»՝ 17:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Միլան» - «Ինտեր»՝ 1:1

Ժերեմի Մենեզ, 23 – Ջոել Օբի, 61



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։