Մուրատ Յակին. Յուրա Մովսիսյանը լավ աշխատեց, թեեւ նրա համար բարդ էր

22:30   23 նոյեմբերի, 2014

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը, մեկնաբանելով ռուսական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում Սարանսկի «Մորդովիայի» նկատմամբ հաղթանակը, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

«Դասավորվածությունը ցույց տվեց, որ ամեն բան ճիշտ արեցինք: Հետո բաց թողեցինք գոլեր, որոնք կարող էին չլինել: 3:2 հաշվի ժամանակ մրցակիցը ճնշում էր գործադրում: Մեզ կայունություն է հարկավոր պաշտպանությունում:

Ինչ վերաբերում է Արտյոմ Ձյուբայի գոլին, ապա ֆուտբոլում այդպես լինում է: Հարձակվողներին պետք են գոլերը: Մովսիսյանը լավ աշխատեց: Յուրայի համար բարդ էր այս խաղում: Ձյուբան գոլ խփեց, հենց դրա համար է նա հարձակվող»,- Յակինի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ ծնկի վիրահատությունից վերականգնված Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղաց 88 րոպե եւ կատարեց գեղեցիկ գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։