«Նապոլին» բաց թողեց 2 գոլի առավելությունը, «Ֆիորենտինան» հաղթանակ կորզեց

19:56   23 նոյեմբերի, 2014

Իտալական A Սերիայի 12-րդ տուրում «Նապոլին» տանը 3:3 հաշվով ավարտեց «Կալյարիի» դեմ խաղը, իսկ «Ֆիորենտինան» արտագնա հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ՝ 2:1:

30-րդ րոպեին «Նապոլին» ստացել է 2 գոլի առավելություն, բայց հյուրերն ընդմիջումից քիչ անց հավասարեցրին հաշիվը: Նեապոլցիները հաշվի մեջ առաջ անցան նաեւ երկրորդ խաղակեսում, սակայն այս անգամ եւս չպահպանեցին հաղթական հաշիվը:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Նապոլի» - «Կալյարի»՝ 3:3

Գոնսալո Իգուաին, 11, Գյոկհան Ինլեր, 30, Ջոնաթան Դե Գուզման, 60 – Վիկտոր Իբաբրո, 38, Դիեգո Ֆարիաս, 47, 67

«Վերոնա» - «Ֆիորենտինա»՝ 1:2

Նիկոլաս Լոպես, 39 – Գոնսալո Ռոդրիգես, 16, Խուան Կուադրադո, 62

«Չեզենա» - «Սամպդորիա»՝ 1:1

Ստեֆանո Լուչինի, 60 – Կոնստանտին Նիկա, 77 (ինքնագոլ) 

«Պարմա» - «Էմպոլի»՝ 0:2

Մատիաս Վեչինո, 45, Ֆրանչեսկո Տավանո, 56

«Ուդինեզե» - «Կյեւո»՝ 1:1

Անտոնիո Դի Նատալե, 45 – Իվան Ռադովանովիչ, 74

«Տորինո» - «Սասուոլո»՝ 0:1

Անտոնիո Ֆլորո Ֆլորես, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։