«Փյունիկը» խփեց 5 գոլ եւ մոտեցավ առաջատարին

18:47   23 նոյեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ շրջանից հետո առաջատար «Ուլիսի» եւ երկրորդ տեղում գտնվող «Փյունիկի» միջեւ միավորների տարբերությունը հասավ 4-ի:

14-րդ տուրում «Փյունիկը» սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Միկայի» դարպասը: 2-ական գոլ խփեցին Սեզար Ռոմերոն ու Նարեկ Ասլանյանը, իսկ խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Ռազմիկ Հակոբյանը: Մեքսիկացի հարձակվող Ռոմերոն 15 գոլով վստահորեն գլխավորում է Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը։

«Փյունիկը» հավաքեց 30 միավոր եւ արդեն 4 միավոր է զիջում «Ուլիսին»: Երրորդ տեղում գտնվող «Շիրակն» ունի 24 միավոր, Կապանի «Գանձասարը»՝ 18, «Միկան» ու «Ալաշկերտը»՝ 16-ական, գործող չեմպիոն «Բանանցը»՝ 13, իսկ հետնապահ «Արարատը»՝ 6:

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

Նոյեմբերի 23

«Փյունիկ» - «Միկա»՝ 5:0

Նարեկ Ասլանյան, 15, 41, Սեզար Ռոմերո, 49, 56, Ռազմիկ Հակոբյան, 87

«Գանձասար» - «Արարատ»՝ 1:0

Վասիլ Պալագնյուկ, 76

Նոյեմբերի 22

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 0:0

Ֆոտո` «Ուլիսի» մամուլի ծառայություն

«Ուլիս» - «Շիրակ»՝ 1:2

Դավիթ Խուրցիձե, 70 – Դավիթ Հակոբյան, 8, Դրիսա Դիարասուբա, 51

Հեռացում՝ Ռադե Դուգալիչ, 88 («Ուլիս»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։