«Շախտյորի» ֆուտբոլիստը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է խաղալ Ուկրաինայի հավաքականում

14:22   23 նոյեմբերի, 2014

Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Յարոսլավ Ռակիցկին հրաժարվել է հանդես գալ ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 26 խաղ: 25-ամյա ֆուտբոլիստն իր որոշումը բացատրել է քաղաքական դրդապատճառներով:

«Իմ հայրենիքը Դոնբասն է: Ոչ ոք չի վիճի, որ դա բացառիկ վայր է: Պատրաստ եմ բոլոր ուժերս տալ «Շախտյորին», սակայն չեմ պատրաստվում հանդես գալ բանդերական հավաքականում: Համբերությանս բաժակը լցվեց Լվովում կայացած մեր նախորդ խաղից հետո: Այդ օրն ինչեր ասես, որ չլսեցինք տրիբունաներից: Էլ չեմ խոսում լվովցի ֆանատների պաստառների մասին»,- Ռակիցկու խոսքը մեջբերում է Info-center.ua-ն:

Յարոսլավ Ռակիցկին 2009-ից է հանդես գալիս Ուկրաինայի հավաքականում, որի կազմում խփել է 4 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։