Դորտմունդի «Բորուսիան» չպահպանեց 2 գոլի առավելությունը

20:20   22 նոյեմբերի, 2014

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 2:2 հաշվով ավարտեց Բունդեսլիգայի նորեկ «Պադերբորնի» դեմ խաղը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր: Յուրգեն Կլոպի թիմը հիանալի անցկացրեց առաջին խաղակեսը՝ խփելով 2 անպատասխան գոլ, որոնց հեղինակներն էին գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու գերմանացի Մարկո Ռոյսը: Մխիթարյանը եւս գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին նրա մոտ:

Առաջին խաղակեսից հետո թվում էր, թե դորտմունդցիներին ոչինչ չի խանգարի հաղթանակով ավարտել խաղը, սակայն դաշտի տերերն ընդմիջումից հետո խուսափեցին պարտությունից: «Բորուսիայի» առաջատարներից Մարկո Ռոյսը դարձյալ ստացավ վնասվածք՝ խաղադաշտը լքելով պատգարակով: Հենրիխ Մխիթարյանը կատարեց մեծ աշխատանք եւ փոխարինվեց 88-րդ րոպեին:

Առաջատար Մյունխենի «Բավարիան» տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Հոֆենհայմի» դարպասը, իսկ լավագույն եռյակում գտնվող «Վոլֆսբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պարտություններ կրեցին: Մյոնխենգլադբախի թիմը տանը 1:3 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ վոլֆսբուրգցիները Գելզենկիրխենում 2:3 հաշվով պարտվեցին «Շալկեին»:

Դորտմունդի «Բորուսիան» 11 միավորով 14-րդն է: «Բավարիան» հավաքեց 30 միավոր եւ արդեն 7 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»:

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր 

«Պադերբորն» - «Բորուսիա Դ.»` 2:2

Լուկաս Ռուպ, 59, Մահիր Սագիկ, 81 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 12, Մարկո Ռոյս, 45+1

«Շալկե» - «Վոլֆսբուրգ»՝ 3:2

Էրիկ Չուպո-Մոտինգ, 10, 22, Կրիստիան Ֆուքս, 25 – Իվիցա Օլիչ, 37, Նիկլաս Բենդտներ, 74

«Բորուսիա Մ.» - «Այնտրախտ»՝ 1:3

Հովարդ Նորդվեյթ, 5 – Մարկ Շտենդերա, 54, Ալեքսանդր Մայեր, 57, Տակաշի Ինուի, 73

Հեռացում՝ Գրանիտ Հակա, 90+2 («Բորուսիա») 

«Հանովեր» - «Բայեր» ՝1:3

Ցեյհուն Ղուսելամ, 60 – Ստեֆան Կիսլինգ, 47, Սոն Հյոն Մին, 58, Քարիմ Բելարաբի, 72

«Մայնց» - «Ֆրայբուրգ»՝ 2:2

Ժունիոր Դիաս, 27, Դանիել Բրոսինսկի, 88 – Ջոնաթան Շմիդ, 30, Ադմիր Մեհմեդի, 58

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 4:0

Մարիո Գյոտցե, 23, Ռոբերտ Լեւանդովսկի, 40, Արյեն Ռոբեն, 82, Սեբաստիան Ռոդե, 87

Հեռացում՝ Ադամ Սալաի, 90+1 («Հոֆենհայմ») 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։