Բարձրագույն խումբ. Առաջատարի երկրորդ անընդմեջ պարտությունը

18:01   22 նոյեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրում առաջատար «Ուլիսը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին»:

8-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը տուգանային հարվածով առաջ մղեց գյումրեցիներին, իսկ ընդմիջումից քիչ անց Դրիսա Դիարասուբան կրկնապատկեց հյուրերի առավելությունը: «Շիրակի» հակագրոհները շատ վտանգավոր էին ստացվում, սակայն 70-րդ րոպեին «Ուլիսի» վրացի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղի վերջնամասում գոլ խփելուն շատ ավելի մոտ էին գյումրեցիները, ովքեր կորցրեցին մի քանի գոլային պահեր, բայց պահպանեցին հաղթական հաշիվը:

«Ուլիսը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը, սակայն 34 միավորով առաջատարն է: «Շիրակը» 24 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում: 27 միավոր հավաքած «Փյունիկը» նոյեմբերի 23-ին կընդունի «Միկային»: 

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Ուլիս» - «Շիրակ»՝ 1:2

Դավիթ Խուրցիձե, 70 – Դավիթ Հակոբյան, 8, Դրիսա Դիարասուբա, 51

Հեռացում՝ Ռադե Դուգալիչ, 88 («Ուլիս»)

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 0:0

Ֆոտո` «Ուլիսի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։