«Բավարիա» - «Հոֆենհայմ». Մյունխենցիներն՝ առանց ավագի

13:12   22 նոյեմբերի, 2014

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիան» կընդունի «Հոֆենհայմին»: Գերմանիայի չեմպիոնները կխաղան առանց թիմի ավագ Ֆիլիպ Լամի:

«Բավարիա»

Պեպ Գվարդիոլայի տղաները գրանցել են հիանալի արդյունք` 11 տուրում 8 հաղթանակ եւ 3 ոչ ոքի. մյունխենցիներին մնում է պահպանել առաջատարի դիրքը: Պեպ Գվարդիոլայի թիմը ստիպված կլինի երեք ամիս խաղալ առանց ավագ Ֆիլիպ Լամի, որը մարզման ժամանակ ոտնաթաթի կոտրվածք է ստացել:

Չնայած Լամի բացակայությանը` մյունխենցիները դժվար թե խնդիրներ ունենան առաջիկա ամինսերին. Թոմաս Մյուլերը, Ֆրանկ Ռիբերին եւ Մարիո Գյոտցեն շարունակում են վերելքը: Բացի այդ, սպասվում է, որ  երկարատեւ բացակայությունից հետո խաղադաշտ կվերադառնա աշխարհի առաջնության հերոսներից Բաստիան Շվայնշտայգերը:

«Բավարիան» այժմ գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը` 4 միավորի առավելությամբ «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

«Հոֆենհայմ»

«Հոֆենհայմը» 2008-2009 թվականների հաղթարշավից հետո արագորեն ներքեւ գլորվեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում. այս մրցաշրջանը, սակայն, բավական հաջող մեկնարկ ունեցավ նրանց համար. 11-րդ տուրից  հետո «Հոֆենհայմը» 5-րդ տեղում է:

Մարկուս Գիսդոլի թիմը բավական թուլացած պաշտպանությամբ կներկայանա «Բավարիայի» դեմ խաղին: Ավելի վաղ այս ամիս Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3:1 հաշվով առավելության հասավ հոֆենհայմցիների նկատմամբ, իսկ նախորդ խաղում 3:4 հաշվով պարտվեց «Քյոլնին»:

Անշուշտ, Մարկուս Գիսդոլը այս խաղին կնախընտրեր այլ արդյունքներով ներկայանալ: Հոֆենհայմցիներին կարող է վստահություն ներշնչել նաեւ Ռոբերտո Ֆիրմինոն, ով մյունխենցիենրի դեմ նախորդ խաղում իր եզրափակիչ գոլով հավասարեցրեց հաշիվը` ապահովելով տպավորիչ ոչ ոքին:  Մնում է չմոռանալ նախորդ մրցաշրջանում գրանցած  3:3 ոչ ոքի արդյունքն ընդդեմ մյունխենցիների:

Ի՞նչ են ասում մարզիչները

Պեպ Գվարդիոլան լավ լուր ունի. «Ուրախ ենք նշել, որ մեր լավագույն խաղացողներից մեկը` Բաստիան Շվայնշտայգերը, վերադարձել է եւ պատրաստ է խաղալ: Վստահ չեմ, որ նա հենց խաղի սկզբից կխաղա, բայց արդեն նրա ներկայությունը ոգեւորող է»:

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Մարկուս Գիսդոլը համոզված է, որ Ֆիլիպ Լամի բացակայությունը ոչինչ չի փոխի:

«Անշուշտ, ցավալի է, որ Լամի նման հիանալի խաղացողը վնասվածք է ատացել եւ չի կարողանա մասնակցել խաղին, սական ֆուտբոլում նման բաներ հաճախ են պատահում: Կարծում եմ` Լամի բացակայությունը չի ազդի մյունխենցիների խաղի վրա: Չեմ ցանկանում թերագնահատել մեզ, բայց մյունխենցիներին պարտվելը նորմալ է: Թեեւ մյունխենցիների դեմ նախորդ անգամ մեզ հաջողվել է խաղալ ոչ-ոքի: Վաղ թե ուշ, մյունխենցիներին էլ կհաջողվի պարտության մատնել, միայն թե դժվարանում եմ ասել, թե որ թիմին կհաջողվի դա»:

Հավանական մեկնարկային կազմերը

«Բավարիա». Նոյեր - Ռաֆինյա, Բենաթիա, Դանթե, Բերնատ - Գյոտցե, Ալոնսո, Գաուդինո, Ռիբերի - Մյուլեր, Լեւանդովսկի:

«Հոֆենհայմ». Բաուման - Շտրոբլ, Զյուլե, Բիչակչիչ, Բեք - Ռուդի, Շվեգլեր-Էլյունուսի, Ֆիրմինո, Ֆոլանդ - Մոդեստ:

«Բավարիա» - «Հոֆենհայմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին: Բուքմեյքերները հսկայական գերակշռությամբ նախապատվությունը տալիս են մյունխենցիներին, որոնց հաղթանակի գործակիցը 1.14 է: Ոչ ոքին ունի 8, «Հոֆենհայմի» հաղթանակը 15 գործակից:

Ուրսուլա Շիքս



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։