«Յուվենտուսի» նախագահ. Դել Պյերոն կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը

10:40   22 նոյեմբերի, 2014

Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին հայտարարել է, որ Ալեսանդրո Դել Պյերոն կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 40-ամյա Դել Պյերոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 500 ավելի հանդիպումներ, այժմ խաղում է հնդկական «Դելիում»:

«Իհարկե, ոչ բոլորը կարող են աշխատել ղեկավարի դերում, անկախ այն հանգամանքից, որ ունեցել են ֆուտբոլային հաջող կարիերա: Այդուհանդերձ, Դել Պյերոն կարող է լինել այն մարդը, ով կկարողանա հաջող աշխատել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Հարգում եմ Կարլո Տավեկյոյին, սակայն նրան նախագահ նշանակելու որոշումը սխալ էր»,- Անյելիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։