Հովհաննես Սոֆոյան. Առնվազն 6-7 օլիմպիական ուղեգիր կունենանք

00:56   22 նոյեմբերի, 2014

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գործադիր տնօրեն, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սոֆոյանն ամփոփել է մրցաշրջանը:

«Այս տարի երկու ձեւից տարբեր տարիքային խմբերում ընդհանուր առմամբ նվաճել ենք տարբեր ձուլվածքի 29 մեդալ, որից 18-ը գրանցվել է հունահռոմեականների, 11-ը՝ ազատ ոճայինների հաշվին: Հունահռոմեականները 7 մեդալ նվաճել են աշխարհի առաջնություններում, 11 մեդալ էլ՝ Եվրոպայի առաջնություններում: Ազատ ոճայինները բոլոր մեդալները նվաճել են Եվրոպայի առաջնություններում:

Մեզ համար միանշանակակ  2015-ին ամենակարեւորը լինելու է Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունը: Փորձելու ենք մեդալներից բացի, որքան հնարավոր է շատ օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Աշխարհի առաջնությունից հետո՝  2016 թվականին, մեր ըմբիշները կմասնակցեն երեք օլիմպիական վարկանիշային մրցաշարերի: Այս ամենից հետո, կարծում եմ, առնվազն 6-7 օլիմպիական ուղեգիր կունենանք: Իսկ արդյունքների դինամիկան ցույց է տալիս, որ ժամանակն է Օլիմպիական խաղերում պայքարենք նաեւ ոսկե մեդալի համար»,- Հովհաննես Սոֆոյանի խոսքը մեջբերում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։