Ճապոնիայի Նարիտա քաղաքում նոյեմբերի 21-ին մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 80 պետության 600 մարզիկ:
Մրցումների առաջին օրը խաղարկվեցին կանանց մարզական եւ տղամարդկանց՝ մարզական ու մարտական սամբոյի մեդալների 3-ական հավաքածու:
Հայաստանի մարզիկներից գերազանց հանդես եկավ արցախցի Մավրիկ Նասիբյանը, ով հաղթելով բոլոր գոտեմարտերում, նվաճեց ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։