Խաբի Ալոնսոն ներողություն է խնդրել Ռոնալդուից

17:55   21 նոյեմբերի, 2014

Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, հաղորդում է Marca-ն։

Ալոնսոն վերջերս հայտարարել էր, որ «Ոսկե գնդակն» այս տարի պետք է ստանա աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։ Արքայական ակումբի երկրպագուները սուր քննադատության էին ենթարկել «Ռեալի» նախկին խաղացողին։

Ալոնսոն հեռախոսազրույցում ներողություն է խնդրել Ռոնալդուից, եթե այդ խոսքերը տհաճ են եղել նրա համար։ Ռոնալդուն նշել է, որ ամեն ինչ կարգին է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։