Վատցկե. «Պադերբորնի» հետ խաղը հեշտ չի լինելու

00:11   21 նոյեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում կայանալիք «Պադերբորնի» հետ խաղի մասին:

«Չեմ կարծում, որ «Բորուսիան» ամբողջությամբ հաղթահարել է ճգնաժամը: Մենք պետք է եւս մի քանի խաղում հաղթենք: «Պադերբորնի» հետ հանդիպումը հեշտ չի լինելու, ոչ մի կասկած չկա: Ինձ դուր է գալիս այդ թիմը եւ պատահական չէ, որ նրանք մրցաշարային աղյուսակում 10-րդն են: Ես 5 տարուց ավելի բնակվել եմ Պադերբորնում եւ այդ ակումբը ինձ խորթ չէ»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

«Պադերբորն» - «Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։