Ֆալկաոն նոր վնասվածք է ստացել

23:09   20 նոյեմբերի, 2014

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն բաց կթողնի եւս երկու շաբաթ:

«Ֆալկաոն նոր վնասվածք է ստացել: Առնվազն երկու շաբաթ կպահանջվի գլխավոր թիմ վերադառնալու համար»,- ակումբային թվիթերում գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

Ֆալկաոն արդեն մեկ ամիս դուրս չի եկել խաղադաշտ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը խփել է մեկ գնդակ: Ծնկահոդի վնասվածքի պատճառով աշխարհի առաջնությունը բաց թողած 28-ամյա Ֆալկաոյի մեկ տարվա վարձակալության համար «Մանչեսթեր Յունայթեդը» «Մոնակոյին» վճարել է 6 միլիոն ֆունտ ստերլինգ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։