Ռիբերին չի վերադառնա Ֆրանսիայի հավաքական

22:31   20 նոյեմբերի, 2014

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նշել է, որ չի պատրաստվում վերսկսել մրցելույթները Ֆրանսիայի ազգային հավաքականում:

«Ես ավարտել եմ կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Ես պետք է դա անեի: Այժմ կարող եմ հոգ տանել իմ եւ ընտանիքիս համար: Դա հրաշալի է»,- Ռիբերիի խոսքն է մեջբերում Kicker-ը:

Ավելի վաղ Ռիբերիի գործակալը չէր բացառել, որ ֆուտբոլիստը հնարավոր է վերադառնա Ֆրանսիայի հավաքական Եվրո-2016-ին մասնակցելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։