«Չելսին» մտադիր է Ռոյսի համար վճարել 20 միլիոն եվրո եւ զիջել Շուրլեին

19:34   20 նոյեմբերի, 2014

«Չելսին» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսին, հայտնում է 90min.com-ը:

«Չելսին» պատրաստ է խաղացողի համար վճարել 20 միլիոն եվրո եւ հանձնել գերմանացի հարձակվող Անդրե Շյուրլեին:

Հիշեցնենք, որ Ռոյսի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը, բայց 2015թ. ամռանը նրան կարող են գնել 20 միլիոն եվրոյով: Ռոյսը մինչ այդ հայտարարել էր, որ դեմ չէ կարիերան շարունակել Անգլիայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։