Արթուր Մալոյան. Հաճելի չէր լսել ՀՖՖ նախագահի այդ խոսքերը

15:45   19 նոյեմբերի, 2014

Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը պատմել է Հայաստանի հավաքականին տարիներ առաջ մերժելու պատճառների մասին: Բացի այդ, 25-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը «Պորշ» ավտոմեքենա պահանջելու վերաբերյալ տհաճ է իր համար:

«Հայաստանի հավաքականի պաշտոնական ներկայացուցիչը միայն մեկ անգամ է ինձ հրավիրել ազգային թիմ: Այդ ժամանակ 18 տարեկան էի եւ նոր էի տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմ: Մերժեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը, քանի որ չէի ցանկանում լեգեոնական դառնալ Ռուսաստանում: Գումարած դրան՝ կար նաեւ անվստահություն: Ինչ վերաբերում է «Պորշ» ավտոմեքենային, ապա դա անհեթեթություն է: Երբեք մեքենայի կամ գումարի համար չէի խաղա ազգային թիմում եւ կապ չունի, թե որ հավաքականն է դա:

Այժմ կենտրոնացած եմ ակումբային կարիերայիս: Ինձ համար կարեւոր է մնալ Տուլայի «Արսենալում» եւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Կլինի առաջարկ, կմտածեմ: Սակայն ինձ համար այնքան էլ հաճելի չէր լսել այդ խոսքերը»,- Մալոյանի խոսքը փոխանցում է «Чемпионат.com»-ը:

Հարցին, թե որ երկրի հավաքականում կցանկանայիր խաղալ՝ Հայաստանի, թե Ռուսաստանի, հարձակվողը չի պատասխանել: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։