NEWS.am Sport-ը՝ Ֆարոյից. Հայաստանի հավաքականի մարզումը՝ տեսանյութով

00:41   14 նոյեմբերի, 2014

Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» ստադիոնում բաց մարզում է անցկացրել հորդարատ անձրեւի եւ քամու տակ: Բացառությամբ մկանային վնասվածք ունեցող Դավիթ Մանոյանի, մարզվել են բոլոր ֆուտբոլիստները: Մանոյանը չի մասնակցի նոյեմբերի 14-ի հանդիպմանը: Վնասվածք է ստացել Հրայր Մկոյանը, որը չի կարողացել ավարտին հասցնել մարզումը, սակայն սպասվում է, որ նա դուրս կգա խաղադաշտ:

Հավաքականին աջակցելու էին եկել ՖԱՖ ֆուտբոլային շարժման անդամները, նաեւ հայեր Եվրոպայի տարբեր երկրներից եւ ԱՄՆ-ից:

Հայաստանի թիմի հավանական մեկնարկային կազմը. Ռոման Բերեզովսկի - Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան - Արթուր Եդիգարյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան - Յուրա Մովսիսյան:

Նոյեմբերի 14-ին կայանալիք Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Վերա Մարտիրոսյան՝ Ֆարոյից

Տեսանյութի պատրաստմանն աջակցել է «Արայ» ընկերությունը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։