Իբրահիմովիչը մասնակցեց առաջատար «Մարսելի» նկատմամբ հաղթանակին

01:58   10 նոյեմբերի, 2014

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի վերջին խաղում հանդիպել էին ընթացիկ առաջատար «Մարսելն» ու գործող չեմպիոն ՊՍԺ-ն: Փարիզում կայացած մրցավեճում ՊՍԺ-ն առավելության հասավ 2:0 հաշվով: 

Դաշտի տերերի կազմում 66-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայում էր սեպտեմբերի 21-ից: 19-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը մարսելցիների փոխարինողների թվում էր:

Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն արդեն մեկ միավոր է զիջում «Մարսելին»: 

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 2:0

Լուկաս Մոուրա, 36, Էդինսոն Կավանի, 86

Հեռացում՝ Ջիանելի Իմբուլա, 77 («Մարսել»)

«Լիոն» - «Գենգամ»՝ 3:1

Ալեքսանդր Լակազեթ, 8, Նաբիր Ֆեկիր, 20, 87 – Անտոնի Լոպես, 47 (ինքնագոլ)

«Ռեյմս» - «Լիլ»՝ 2:0

Բենժամին Մուկանջո, 26 (11մ.), Աիսա Մանդի, 33

Հեռացում՝ Սեբաստիան Կորչիա, 24 («Լիլ»)

«Սենտ Էթյեն» - «Մոնակո»՝ 1:1

Ռիկի, 58 – Լասինա Տրաորե, 17

Հեռացում՝ Տեմու Բակայոկո, 71 («Մոնակո»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։