«Չելսին», «Արսենալը» եւ «Սաութհեմփթոնը» միավորներ չկորցրին

21:02   1 նոյեմբերի, 2014

Անգլիական Պրեմյեր լիգայի 10-րդ տուրում «Չելսին» տանը 2:1 հաշվով հաղթեց ՔՊՌ-ին, իսկ «Արսենալը» չիլիացի Ալեքսիս Սանչեսի դուբլի օգնությամբ առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ՝ 3:0:

Հաղթանակ տարավ նաեւ երկրորդ տեղում գտնվող «Սաութհեմփթոնը», որը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Հալ Սիթիին»:

Առաջատար «Չելսին» ունի 26 միավոր, իսկ «Սաութհեմփթոնը»՝ 22: «Արսենալը» «Վեստ Հեմի» ու մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիի» հետ 17-ական միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Չելսի» - ՔՊՌ՝ 2:1

Օսկար, 31, Էդեն Ազար, 75 (11մ.) – Չառլի Օուստին, 62

«Արսենալ» - «Բարնլի»՝ 3:0

Ալեքսիս Սանչես, 70, 90+1, Կալում Չեմբերս, 72

«Էվերտոն» - «Սուոնսի»՝ 0:0

Հեռացում՝ Ջոնջո Շելվի, 72 («Սուոնսի»)

«Հալ Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 0:1

Վիկտոր Վանյամա, 3

«Լեսթեր» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1

Էստեբան Կամբիասո, 47 (ինքնագոլ)

«Սթոք Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 2:2

Վիկտոր Մոզես, 33, Մամե Դիուֆ, 56 – Էներ Վալենսիա, 60, Ստյուարտ Դաունինգ, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։