Նեյմարը կհրավիրվի Բրազիլիայի օլիմպիական հավաքական

13:36   31 հոկտեմբերի, 2014

Բրազիլիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ալեշանդրե Գալոն նշել է, որ մտադիր է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին հրավիրել  2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մրցաշարին: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցում են մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստները: Մրցաշարի կանոնադրությամբ յուրաքանչյուր հավաքական իրավունք ունի հայտավորել այդ տարիքը գերազանցող երեք ֆուտբոլիստների:

«Նեյմարը կլինի հրավիրված ֆուտբոլիստների թվում: Չեմ կարող ֆուտբոլը պատկերացնել առանց նրա նման բարձրակարգ ֆուտբոլիստի»,- Գալոյի խոսքը մեջբերում է Inside spanish football-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։