Շիրոկով. Լավ է, որ Մովսիսյանն ապաքինվեց

00:36   31 հոկտեմբերի, 2014

Լավ է, որ Յուրա Մովսիսյանն ապաքինվեց, հիմա գոնե ինչ որ մրցակցություն կլինի թիմում, ասել է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կազանի «Ռուբինից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո:

«Լավ էի զգում ինձ: Դիմացա ամբողջ հանդիպմանը: Մեծ հաշվով, մենք մեկ հարձակվող ունենք: Խոսքը Ձյուբայի մասին է: Լավ է, որ վերադարձավ Մովսիսյանը: «Ռուբինի» հետ ստացվեց սուր հարձակողական դասավորություն»,- Շիրոկովի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» չկարողացավ դուրս գալ Ռուսաստանի Գավաթի քառորդ եզրափակիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։