Իկեր Կասիլյաս. «Ռեալի» արդյունքները համապատասխանում են դրված խնդիրներին

21:54   30 հոկտեմբերի, 2014

«Ռեալի» արդյունքներն առայժմ համապատասխանում են մրցաշրջանի մեկնարկում դրված խնդիրներին, ասել է Արքայական ակումբի եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ խոսելով թիմի առաջիկա նպատակների մասին:

«Մինչեւ Նոր տարի մենք ցանկանում ենք գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, շարունակել մրցելույթն Իսպանիայի գավաթի խաղարկությունում եւ նվաճել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր: Մենք չենք մտածում հետագայի մասին: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Մեր խնդիրն է առանց կորուստների հասնել գարնանային փուլին, երբ վճռվում են տիտղոսների ճակատագիրը»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիայի առաջնության 9 տուրերից հետո «Ռեալը» 21 միավորով երրորդն է: Առաջին երկու տեղերում են «Բարսելոնան» եւ «Սեւիլիան»՝ 22-ական միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։