«Սեւիլիան» կամային հաղթանակ կորզեց եւ հավասարվեց «Բարսելոնային»

23:56   26 հոկտեմբերի, 2014

Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Սեւիլիան» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ եւ հավասարվեց առաջատար կատալոնական «Բարսելոնային»: Ընդ որում՝ մինչեւ 88-րդ րոպեն «Վիլյառեալն» առջեւում էր հաշվի մեջ:

«Սեւիլիան» «Բարսելոնայի» պես հավաքեց 22 միավոր: Մադրիդի «Ռեալը» 21 միավորով նահանջեց երրորդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Սեւիլիա» - «Վիլյառեալ»՝ 2:1

Դենիս Սուարես, 88, Կարլոս Բակա, 90+3 (11մ.) – Լուսիանո Վիետո, 79

«Էսպանյոլ» - Դեպորտիվո»՝ 0:0

«Մալագա» - «Ռայո Վալեկանո»՝ 4:0

Սամու, 6, Սերժի Դարդեր, 21, Խուանմի, 45, Նորդին Ամրաբատ, 49 (11մ.)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։