«Ինտերն» ու «Լացիոն» հաղթեցին, «Նապոլիի» 6 գոլերն ու Իգուաինի հեթ-տրիկը

22:56   26 հոկտեմբերի, 2014

Իտալական A Սերիայի 8-րդ տուրը հաղթական էր «Նապոլիի», «Ինտերի» եւ «Լացիոյի» համար:

«Նապոլին» տանը 6:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ, «Ինտերը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց «Չեզենային», իսկ «Լացիոն» Հռոմում առավելության հասավ Թուրինի «Տորինոյի» նկատմամբ՝ 2:1: Նեապոլցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, իսկ սլովակ Մարեկ Համշիկը ձեւակերպեց դուբլ:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի» - «Վերոնա»՝ 6:2

Մարեկ Համշիկ, 44, 58, Գոնսալո Իգուաին, 68, 84, 90+1 (11մ.), Խոսե Կալյեխոն, 76 – Էմիլ Հալֆրեդսոն, 1, Նիկոլաս Լոպես, 66

«Լացիո» - «Տորինո»՝ 2:1

Լուկաս Բիլիա, 21, Միրոսլավ Կլոզե, 60 – Ալեքսանդր Ֆարներուդ, 53

«Չեզենա» - «Ինտեր»՝ 0:1

Մաուրո Իկարդի, 32 (11մ.)

Հետացում՝ Նիկոլա Լեալի, 30 («Չեզենա»)    



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։