Լեոնիդ Ֆեդուն. Մովսիսյանը դեռ պատրաստ չէ, իսկ Ձյուբան ցանկանում է վարձատրվել Հալկի պես

17:20   26 հոկտեմբերի, 2014

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը «Լոկոմոտիվի» դեմ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղից հետո խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:

«Լոկոմոտիվն» ունեցավ մեկ պահ, որն ավարտեց գոլով: Պաշտպանությունում վատ չխաղացինք: Փորձեցինք զարմացնել մրցակցին՝ խաղալով առանց Ձյուբայի, ում վրա կառուցվում է մեր խաղը:

Շիրոկովը պատրաստ է 50-60 տոկոսով, սակայն նա դուրս եկավ խաղադաշտ եւ գոլ խփեց: Ռոմանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ցավոք, Ձյուբան զիջել է դիրքերը. դա տեսնում են բոլորը: Կանգնած խաղալով գոլեր չեն խփում: Իսկ Յուրա Մովսիսյանը դեռ պատրաստ չէ, այդ պատճառով ընտրեցինք այսպիսի տակտիկա:

Ինչ վերաբերում է Ձյուբային, ապա մենք պատրաստ ենք նրան առաջարկել բարձր աշխատավարձով նոր պայմանագիր: Սակայն Արտյոմը ցանկանում է ստանալ այնքան աշխատավարձ, որքան Հալկը՝ «Զենիթում», թեեւ նա չի խաղում բրազիլացու պես: Չեմ խոսի մանրամասների մասին: Միայն կասեմ, որ թե՛ մենք, թե՛ Ձյուբան ունենք փոխհամաձայնության գալու ցանկություն»,- Ֆեդունի խոսքը փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ մոսկովյան դերբիում Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո առաջին խաղն անցկացրեց այս մրցաշրջանում՝ փոխարինման դուրս գալով 71-րդ րոպեին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։