Ամփոփիչ մրցաշար. Սերենա Ուիլյամսի ռեւանշն ու տիտղոսը

16:40   26 հոկտեմբերի, 2014

Սինգապուրում կայացած թենիսի կանանց WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը:

Եզրափակիչում ամերիկուհին 6:3, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումինուհի Սիմոնա Հալեպի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 9 րոպե:

Հիշեցնենք, որ Ուիլյամսն ու 23-ամյա Հալեպն ընդգրկված էին «Կարմիր» խմբում, որտեղ ռումինուհին առաջին ռակետին հաղթել էր 6:0, 6:2 հաշվով:

Սա 33-ամյա Սերենայի 64-րդ տիտղոսն էր կարիերայում եւ 7-րդն՝ այս մրցաշրջանում: Նա 5-րդ անգամ հաղթեց Ամփոփիչ մրցաշարում:

Ամփոփիչ մրցաշար, եզրափակիչ

Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)` 3:6, 0:6 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։