Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիայի» չորրորդ անընդմեջ պարտությունը

19:24   25 հոկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց գերմանական Բունդեսլիգայում: 9-րդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոնը Դորտմունդում նվազագույն հաշվով պարտվեց «Հանովերին», որի հաղթական գոլը 60-րդ րոպեին տուգանայինից խփեց ճապոնացի կիսապաշտպան Հիրոշի Կիյոտակեն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ 51-րդ րոպեին դեղին քարտ ստացավ թուրք Ցեյհում Ղուլսելամի հետ բախման համար:

Այս պարտությունից հետո դորտմունդցիները 7 միավորով նահանջեցին 15-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հանովեր»՝ 0:1

Հիրոշի Կիյոտակե, 60

Հեռացում՝ Ցեյհում Ղուլսելամ, 86 («Հանովեր»)

«Հերտա» - «Համբուրգ»՝ 3:0

Անիս Բեն-Հատիրա, 59, 85, Ջոնի Հեյտինգա, 65         

«Հոֆենհայմ» - «Պադերբորն»՝ 1:0

Կեւին Ֆոլանդ, 73

«Աուգսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 2:0

Պոլ Վերհագ, 11 (11մ.), Հալիլ Ալթինթոփ, 66

«Այնտրախտ» - «Շտուտգարտ»՝ 4:5

Ալեքսանդր Մադլունգ, 21, 65, Ալեքսանդր Մայեր, 57, Ստեֆան Այնգեր, 61 – Մարտին Հարնիկ, 34, 36, Կրիստիան Գենտներ, 51, 84, Տիմո Վերներ, 81

Հեռացում՝ Հարիս Սեֆերովիչ, 86 («Այնտրախտ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։