Սիլվայի գեղեցիկ գոլը չփրկեց «Մանչեսթեր Սիթիին»

17:38   25 հոկտեմբերի, 2014

Անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում 1:2 հաշվով պարտվեց «Վեստ Հեմին»:

Առաջին խաղակեսում դաշտի տերերը բացեցին հաշիվը, իսկ 75-րդ րոպեին նաեւ կրկնապատկեցին հաշիվը, երբ աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Դիաֆրա Սախոն, ով գոլ խփեց Պրեմյեր լիգայի 6-րդ խաղում անընդմեջ: Քիչ անց իսպանացի Դավիդ Սիլվան, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, գեղեցիկ գոլով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «Մանչեսթեր Սիթիին» չհաջողվեց անել ավելին:

Մանչեսթերցիները 17 միավորով մնացին երկրորդ տեղում, իսկ «Վեստ Հեմը» «Սաութհեմփթոնի» հետ 16 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1

Մորգան Ամալֆիտանո, 21, Դիաֆրա Սախո, 75 – Դավիդ Սիլվա, 77



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։