Սուարեսը Կյելինիին կծելը բացատրել է ինքնապաշտպանության բնազդով

21:42   24 հոկտեմբերի, 2014

Ճնշումն ու լարվածությունը եղել են Կյելինիի ուսը կծելու պատճառները, ասել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ:

«Ինքնապաշտպանության բնազդը յուրաքանչյուրի մոտ յուրովի է դրսեւորվում: Իմ դեպքում ճնշումն ու լարվածությունն ունեցան այդպիսի հետեւանք: Այլ խաղացող նման իրավիճակում կարող էր կոտրել մրցակցի ոտքը կամ քիթը: Կծելը գնահատեցին ավելի ահավոր զանցանք: Ես հասկանում եմ, թե ինչու են այդ դրվագն այդքան բացասական ընկալում:

Կարծում եմ՝ բոլոր տհաճություններն անցյալում են: Վստահ եմ, որ ճիշտ ուղու վրա եմ, աշխատում եմ մարդկանց հետ, որոնք կարող են ինձ օգնել: Նրանք ինձ պետք են»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է theguardian-ը:

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը չորս ամսվա որակազրկումից հետո հոկտեմբերի 25-ին առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի կատալոնական թիմում: «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։