Կալինիչենկո. Մովսիսյանի վերադարձը բազմազան կդարձնի «Սպարտակի» հարձակումը

17:25   24 հոկտեմբերի, 2014

Մոսկվայի «Սպարտակն» այժմ Արտյոմ Ձյուբայի պատանդն է, մրցակիցներն արդեն գիտեն, թե ինչպես չեզոքացնեն նրան, ասել է ռուսական թիմի նախկին կիսապաշտպան Մաքսիմ Կալինիչենկոն՝ խոսելով առաջիկա մոսկովյան դերբիի մասին: «Սպարտակի» մրցակիցը կլինի «Լոկոմոտիվը»:

«Հարձակման գծում բազմազանություն ունենալու համար, ավելի շատ սպասում եմ Յուրա Մովսիսյանի վերադարձին: Ռոման Շիրոկովն ավելի կազմակերպված սրընթաց կդարձնի խաղը: Ձյուբայի նման հարձակվողով եւ Խուրադոյի նման փոխանցումներ ապահովող ֆուտբոլիստով «Սպարտակն» արդեն բոլոր մրցակիցների համար նորություն չէ: Բոլորը լավ ուսումնասիրել են եւ չեզոքացնում են վտանգը»,- Մաքսիմ Կալինիչենկոյի խոսքը մեջբերում է Sport-express-ը:  Ուկրաինացի ֆուտբոլիստը «Սպարտակում» հանդես է եկել 2000-2008 թվականներին:

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Սպարտակ» - «Լոկոմոտիվ» հանդիպումը հոկտեմբերի 26-ին է եւ կմեկնարկի 13:30-ին: «Սպարտակը» 17 միավորով 7-րդ տեղում է, «Լոկոմոտիվն» ունի 15 միավոր եւ 9-րդն է: Առաջատար «Զենիթը» վաստակել է 26 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։