Ալբանիան կբողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը

13:46   24 հոկտեմբերի, 2014

Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը, տեղեկացնում է AFP-ն: Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիայի հավաքականի հետ խաղի միջադեպի պատճառով ՈւԵՖԱ-ն տուգանել էր Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային եւ հավաքականին գրանցել տեխնիկական պարտություն:

«ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն չվերականգնեց արդարությունը: Երեք միավորը պատկանում է Ալբանիայի հավաքականին: Նրանք մեզանից խլեցին այն, ինչին արժանի էինք»,- ասել է Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բյազին:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա - Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին խաղադաշտի վրա թռչող սարքի միջոցով հայտնված Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշի պատճառով: Հանդիպումն ընդհատվել է 0:0 հաշվի ժամանակ:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։