Լուիս Սուարեսը Էլ Կլասիկոն կսկսի առաջին րոպեից

23:14   23 հոկտեմբերի, 2014

Էլ Կլասիկոյում կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խաղադաշտ դուրս կբերի երեք հարձակվողների՝ Լուիս Սուարեսին, Լիոնել Մեսիին եւ Նեյմարին, գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Սուարեսը որակազրկված էր 4 ամսով 2014թ աշխարհի առաջնության խմբային փուլի Իտալիայի հավաքականի հետ խաղում Ջորջիո Կյելինիի ուսը կծելու պատճառով: Հարձակվողն այդ ընթացքում կատալոնացիների եւ Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել է մի քանի ընկերական խաղերի եւ առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» կազմում:

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։