Դունգան հրապարակել է Բրազիլիայի հավաքականի կազմը

18:55   23 հոկտեմբերի, 2014

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի Թուրքիայի (նոյեմբերի 12) եւ Ավստրիայի (նոյեմբերի 18) հավաքականների հետ ընկերական խաղերին, տեղեկացնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը:

Հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ

Դարպասապահներ՝ Նետո («Ֆիորենտինա»), Ռաֆայել Կարբալ («Նապոլի»), Դիեգո Ալվես («Վալենսիա»): 

Պաշտպաններ՝ Դանիլու, Ալեքս Սանդրո (երկուսն էլ՝ «Պորտու»), Մարիու Ֆերնանդես (ԲԿՄԱ), Ֆելիպե Լուիս («Չելսի»), Դավիդ Լուիս, Մարկինյոս, Տիագո Սիլվա (բոլորն էլ՝ ՊՍԺ), Միրանդա («Աթլետիկո»):

Կիսապաշտպաններ՝  Օսկար, Վիլիան (բոլորը՝ «Չելսի»), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Ֆելիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Ֆիրմինո («Հոֆենհայմ»), Ռոմուլո («Սպարտակ»), Կասեմիրո («Պորտու»), Լուկա Մոուրա (ՊՍԺ), Դուգլաս Կոստա («Շախտյոր»), Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ»):     

Հարձակվողներ՝ Նեյմար («Բարսելոնա»), Լուիս Ադրիանո («Շախտյոր»): 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։