«Սպարտակի» խաղացողների եւ Մուրատ Յակինի միջեւ կա լարվածություն

15:14   23 հոկտեմբերի, 2014

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստների եւ թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի միջեւ կա լարվածություն: Հոկտեմբերի 21-ին «Սպարտակի» հանգստյան օրն էր, սակայն շվեյցարացի մասնագետը նշանակել է մարզում, որին ֆուտբոլիստների մասնակցությունը կամավոր է եղել: Մարզմանը եկել է միայն երեք խաղացող, հաղորդում է Championat-ը՝ հղում անելով sportinside-ին:

Ենթադրվում է, որ լարվածության հրահրողը Ռոման Շիրոկովն է, որը բաց թողեց Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը: «Սպարտակը» Եկատերինբուրգում 0:2 հաշվով պարտվեց «Ուրալին»:

Հաջորդ խաղում «Սպարտակը» կմրցի «Լոկոմոտիվի» հետ: Մոսկովյան դերբին հոկտեմբերի 26-ին է: 11-րդ տուրի հանդիպումը կմեկնարկի 13:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։