Դիեգո Կոստան հոսպիտալացվել է

10:33   23 հոկտեմբերի, 2014

Իսպանիայի ազգային հավաքականից վատառողջ վերադարձած «Չելսիի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան հոսպիտալացվել է ստամոքսի խանգարումով: Նա նաեւ ունի աճուկի վնասվածք, հաղորդում է dailymail-ը:

26-ամյա ֆուտբոլիստն արդեն բաց էր թողել «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպումը (2:1 հաշվով հաղթել է «Չելսին») եւ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղը «Մարիբորի» դեմ (6:0):

Լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ քիչ հավանական է Դիեգո Կոստայի մասնակցությունը նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղին: Անգլիայի առաջնության 9-րդ տուրի այդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։