Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտը» դուրս թողեց «Արարատին», «Միկան» շանս չտվեց «Գանձասարին»

17:08   22 հոկտեմբերի, 2014

Երեւանի «Միկան» ու «Ալաշկերտը» դուրս եկան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտը» «Նաիրի» ստադիոնում 4:3 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատին», իսկ «Միկան» Կապանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը:

Առաջին խաղերում «Միկան» ու «Ալաշկերտը» խփել էին 2-ական անպատասխան գոլ:

Կիսաեզրափակիչում «Միկան» կխաղա  «Ուլիս» - «Բանանց» զույգի հաղթողի հետ, իսկ «Ալաշկերտը» կհանդիպի «Փյունիկ» - «Շիրակ» դիմակայության հաղթողին: Հայաստանի գործող գավաթակիրը Երեւանի «Փյունիկն» է։

Հայաստանի Գավաթ. քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Գանձասար» - «Միկա»՝ 0:3 (առաջին խաղ` 0:2)

Վարդգես Սաթումյան, 5, 30, Ալիկ Առաքելյան, 9

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 4:3 (առաջին խաղ՝ 2:0)

Վահագն Մինասյան, 18, 85, Միհրան Մանասյան, 24, Արսեն Բալաբեկյան, 90+2 - Ռոբին դի Լաուրո, 21, 71, Բրայան դե լա Ֆուենտե, 38 

Ֆոտո՝ «Միկայի» կայք



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։