Ռոբինյոն կասկածվում է խմբակային բռնաբարության մասնակցելու մեջ

15:55   22 հոկտեմբերի, 2014

Իտալական «Միլանի» հարձակվող Ռոբինյոն 18-ամյա աղջկա խմբակային բռնաբարության գործով պետք է ցուցմունք տա քննիչներին, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Միջադեպը գրանցվել է 2013-ի հունվարին: Ռոբինյոն եւ նրա 5 ընկերներն աղջկան հանդիպել են ռեսորանում: Ֆուտբոլիստը եղել է կնոջ հետ: Ռոբինյոն կնոջն ուղեկցել է տուն եւ ընկերների հետ վերադարձել ռեստորան: Ենթադրվում է, որ հենց այդ ընթացքում էլ կատարվել է բռնաբարությունը:

2009-ին Ռոբինյոն նույնպես մեղադրվում էր խմբակային բռնաբարությանը մասնակցելու մեջ: Այն ժամանակ բրազիլացին խաղում էր «Մանչեսթեր Սիթիում»:

Հիշեցնենք, որ Ռոբինյոն այժմ վարձավճարով խաղում է բրազիլական «Սանթոսում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։