Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն հաղթեցին, «Բավարիայի» 7 գոլերը «Ռոմայի» համար

00:35   22 հոկտեմբերի, 2014

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» Կատալոնիայում 3:1 հաշվով առավելության հասավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ: Դաշտի տերերից առաջին խաղակեսում աչքի ընկավ նաեւ արգենտինացի Լիոնել Մեսին, ով Չեմպիոնների լիգայում խփեց 69-րդ գոլը՝ հավասարվելով Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Նրանցից 2 գոլ ավելի է խփել լեգենդար Ռաուլը: «Այաքսի» գոլը վերջնամասում խփեց փոխարինման դուրս եկած 19-ամյա Անվար Էլ Ղազին:

F խմբի մյուս խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն ուրուգվայցի Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթեց ԱՊՕԷԼ-ին՝ 7 միավորով պահպանելով առաջատարի դիրքը: «Բարսելոնան» ունի 6 միավոր:

Խաղային օրվա գլխավոր սենսացիան գրանցվեց Հռոմում, որտեղ Մյունխենի «Բավարիան» 7:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ: Առաջին խաղակեսում Գերմանիայի չեմպիոնը խփեց 5 անպատասխան գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի Արյեն Ռոբենը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

F խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 3:1

Նեյմար, 7, Լիոնել Մեսի, 24, Սանդրո Ռամիրես, 90+4 – Անվար Էլ Ղազի, 88

ԱՊՕԷԼ (Կիպրոս) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:1

Էդինսոն Կավանի, 87

խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:7

Ժերվինյո, 66 – Արյեն Ռոբեն, 9, 30, Մարիո Գյոտցե, 23, Ռոբերտ Լեւանդովսկի, 25, Թոմաս Մյուլեր, 37 (11մ.), Ֆրանկ Ռիբերի, 71, Ջերդան Շաքիրի, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։