Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» բաց թողեց 2 գոլի առավելությունը

21:51   21 հոկտեմբերի, 2014

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում: Առանց երկրպագուների անցած խաղը կայացավ մերձմոսկովյան «Խիմկի» ստադիոնում եւ ավարտվեց 2:2 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո Անգլիայի չեմպիոնն ուներ 2 գոլի առավելություն, սակայն բանակայինները վերջնամասում խուսափեցին պարտությունից:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

E խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:2

Սեյդու Դումբիա, 65, Բիբրաս Նատխո, 86 (11մ.) – Սերխիո Ագուերո, 29, Ջեյմս Միլներ, 38



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։