Մոուրինյո. Դել Բոսկեն չի դիմել ինձ հետ, եւ դա տհաճ է

22:29   20 հոկտեմբերի, 2014

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ ազգային հավաքականների մարզիչները չեն զանգում իրեն, որպեսզի տեղեկություն ստանան հավաքականի ֆուտբոլիստների մասին: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն այդ մասնագետներից է:

«Հավաքականի մարզիչներն իրենք են որոշում՝ հոգ տանել ֆուտբոլիստների մասին, թե ցուցաբերել եսասիրություն: Չեմ առարկում, որ ֆուտբոլիստները մեկնեն հավաքականներ: Ընդհակառակը, հպարտանում եմ, երբ նրանք մասնակցում են խոշոր մրցաշարերի: Վիսենտե Դել Բոսկեն պետք է կապ հաստատի ինձ հետ, սակայն չի անում դա: Այդ ամենը տհաճ է, բայց պետք է հարմարվել»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Հիշեցնենք, որ նախկինում պորտուգալացի մասնագետը դժգոհել էր, որ Դիեգո Կոստան հրավիրվել էր Իսպանիայի հավաքական:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։