Գերմանական մամուլի գնահատականը՝ Մխիթարյանի խաղին

20:34   20 հոկտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի «Քյոլնի» հետ խաղին: Գերմանական հեղինակավոր պարբերականները գնահատել են 25-ամյա կիսապաշտպանի խաղը:

Kicker-ը 4.5 է գնահատել Մխիթարյանի խաղը: Նրանից ցածր ստացել են միայն Ռոման Վայդենֆելերն ու Մատս Հումելսը (երկուսն էլ՝ 5): «Բորուսիայի» կազմում լավագույնն են եղել Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Սինձի Կագավան ու Մարկո Ռոյսը (բոլորն էլ՝ 3):

Bild-ը 5 է գնահատել հայ ֆուտբոլիստի խաղը: Նման գնահատական են ստացել նաեւ Ռոման Վայդենֆելերը, Կեւին Գրոսկրոյցը, Մատս Հումելսը, Լուկաս Պիշչեկն ու Սինձի Կագավան: Պարբերականի կարծիքով դորտմունդցիների կազմում լավագույնն են եղել Իլկայ Գյունդոգանն ու Մարկո Ռոյսը (երկուսն էլ՝ 3):

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 1:2 հաշվով պարտվել է «Քյոլնին», իսկ Հենրիխ Մխիթարյանը  փոխարինվել էր 68-րդ րոպեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։