UWW. Արթուր Ալեքսանյանը՝ դասակարգման առաջատար, Արսեն Ջուլֆալակյանը երկրորդն է

13:50   20 հոկտեմբերի, 2014

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հոկտեմբերի 20-ին հրապարակել է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի դասակարգման նոր աղյուսակները:

16 քաշային կարգերում Հայաստանն ունի մեկ առաջատար: Տաշքենդում կայացած աշխարհի 2014թ. առաջնության չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը պահպանել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի առաջատարի դիրքը, փոխանցում է unitedworldwrestling.org-ը:

Տաշքենդում ոսկե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանը 75 կգ քաշայինների պայքարում առաջադիմել է մեկ աստիճանով եւ բարձրացել է երկրորդ տեղ: Ջուլֆալակյանը զիջում է միայն Լոնդոնի օլիմպիական չեմպիոն (66 կգ), կորեացի Կիմ Հուեն Վուին, որը փոխել է քաշային կարգը: Լոնդոնում ոսկե մեդալի արժանացած ռուս Ռոման Վլասովը նահանջել է 9-րդ տեղ:

Հունահռոմականների ցուցակում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վարշամ Բորանյանը 8-րդն է 71 կգ քաշայինների պայքարում, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը 12-րդն է, Միհրան Հարությունյանը՝ 15-րդը, իսկ 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը զբաղեցնում է 16-րդ տեղը, Կարեն Ասլանյանը՝ 18-րդ:

Ազատ ոճայինների պայքարում 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը 20-րդն է, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 11-րդն է, 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը 15-րդն է, իսկ 65 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի 2013թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյանը նահանջել է 10-րդ տեղ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։