«Ինտերը» փրկվեց «Նապոլիի» դեմ խաղում, Կալյեխոնը՝ դուբլի հեղինակ

00:38   20 հոկտեմբերի, 2014

«Ինտերն» ու «Նապոլին» ոչ ոքիով բաժանվեցին իտալական A Սերիայի 7-րդ տուրում: Միլանում կայացած խաղն ունեցավ չափազանց լարված վերջնամաս եւ ավարտվեց 2:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 79-րդ րոպեին բացեց «Նապոլի» իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը, ում գոլին միլանցիները 3 րոպե անց պատասխանեցին կոլումբացի Ֆրեդի Գուարինի դիպուկ հարվածով: 90-րդ րոպեին Կալյեխոնը դարձյալ առաջ մղեց հյուրերին, սակայն բրազիլացի Հերնանեսը վայրկյաններ անց «Ինտերին» փրկեց պարտությունից: 

7-րդ տեղում գտնվող «Նապոլին» ունի 13 միավոր, իսկ «Ինտերը»՝ 9:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»՝ 2:2

Ֆրեդի Գուարին, 82, Հերնանես, 90+1 – Խոսե Կալյեխոն, 79, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։