«Արարատն» ու «Բանանցը» միասին խփեցին 10 գոլ

18:50   19 հոկտեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրն ավարտվեց գործող չեմպիոն «Բանանցի» եւ հետնապահ «Արարատի» միջեւ խաղով, որում գրանցվեց 10 գոլ: «Բանանցն» առավելության հասավ 6:4 հաշվով:

Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացած խաղի մեկնարկը չափազանց հաջող էր «Բանանցի» համար, քանի որ հյուրերը 6 րոպեում խփեցին 3 գոլ եւ 18-րդ րոպեին հաղթում էին 3:0 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում «Արարատը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն սերբ պաշտպան Նիկոլա Պրեբիրաչեւիչի հեռացման պատճառով մնաց 10 ֆուտբոլիստներով: Ընդմիջումից հետո դաշտի տերերը կարողացան նույնիսկ հաշիվը դարձնել 4:4, սակայն վերջնամասում «Բանանցը» խփեց եւս 2 գոլ՝ տանելով դժվարին հաղթանակ: 

10-րդ տուրից հետո առաջատարը 28 միավոր հավաքած եւ պարտություն չկրած «Ուլիսն» է: Մեկ խաղ պակաս անցկացրած «Փյունիկը» 17 միավորով երկրորդ տեղում է: «Բանանցն» «Ալաշկերտի» պես ունի 11 միավոր, իսկ «Արարատը» 6 միավորով վերջին տեղում է:

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

Հոկտեմբերի 19

«Արարատ» - «Բանանց»՝ 4:6

Ջամել Ուոլես, 40, Ալեքսանդր Ռակիչ, 68, Ցեդոմիր Տոմչիչ, 70 – Լուբոշ Հանզել, 12, 62, Գագիկ Դաղբաշյան, 15, Վահագն Այվազյան, 18, Վալտեր Պողոսյան, 74, Գեւորգ Նռանյան, 87

Հեռացում՝ Նիկոլա Պրեբիրաչեւիչ, 43 («Արարատ»)

«Միկա» - «Շիրակ»՝ 3:1

Անդրանիկ Ոսկանյան, 3, Դավիթ Գրիգորյան, 34, Տիգրան Բարսեղյան, 72 – Դրիսա Դիարասուբա, 60

Հոկտեմբերի 18

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3:3

Կամո Հովհաննիսյան, 73, Սեզար Ռոմերո, 78, 84 – Արամ Հովսեփյան, 12, Միհրան Մանասյան, 13, 56

«Ուլիս» - «Գանձասար»՝ 7:1

Հովհաննես Գոհարյան, 3, 5, 74, Զամիր Զանաշիա, 16, Արտակ Ալեքսանյան, 27, Ռադե Դուգալիչ, 71, Ալիկ Էլյազյան, 73 – Վասիլի Պալագնյուկ, 66



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։