«Լիվերպուլի» թրիլերային հաղթանակը Լոնդոնում

18:25   19 հոկտեմբերի, 2014

Անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ ՔՊՌ-ի նկատմամբ:

2 թիմերն էլ ունեցան մի շարք գոլային պահեր, սակայն հաշիվը բացվեց միայն 60-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ ՔՊՌ-ի իռլանդացի պաշտպան Ռիչարդ Դանը: Խաղի ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի ունեցան վերջնամասում, երբ արձանագրվեց դարպասի եւս 4 գրավում: Չիլիացի հարձակվող Էդուարդո Վարգասի դուբլի շնորհիվ լոնդոնցիները 2 անգամ հավասարեցրին հաշիվը, սակայն «Լիվերպուլը» վերջին վայրկյաններին կարողացավ հաղթանակ կորզել: Վերջին գոլը խփեց ՔՊՌ-ի անգլիացի պաշտպան Ստիվեն Կոլկերը, ով գրավեց սեփական դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ լիվերպուլցիները 13 միավորով հավասարվեցին չորրորդ տեղում գտնվող «Վեստ Հեմին», իսկ ՔՊՌ-ն հավաքել է 4 միավոր:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

ՔՊՌ - «Լիվերպուլ»՝ 2:3

Էդուարդո Վարգաս, 87, 90+2 – Ռիչարդ Դան, 60 (ինքնագոլ), Ֆելիպե Կոուտինյո, 90, Ստիվեն Կոլկեր, 90+5

«Սթոք Սիթի» - «Սուոնսի»՝ 2:1

Չառլի Ադամ, 43 (11մ.), Ջոնաթան Ուոլտերս, 76 Ուիլֆրիդ Բոնի, 34 (11մ.)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։