Բարձրագույն խումբ. «Միկայի» առաջին հաղթանակը

16:27   19 հոկտեմբերի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրում «Միկան» Երեւանում 3:1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում դաշտի տերերը ստացան 2 գոլի առավելություն: Ընդմիջումից հետո գյումրեցիները կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն «Միկան» վերջնամասում խփեց նաեւ երրորդ գոլը՝ տանելով առաջին հաղթանակը Հայաստանի ընթացիկ առաջնությունում:

«Միկան» 7 միավորով հեռացավ վերջին տեղից, իսկ «Շիրակը» 13 միավորով չորրորդն է: Տուրը կեզրափակվի գործող չեմպիոն «Բանանցի» ու հետնապահ «Արարատի» միջեւ խաղով: 

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Միկա» - «Շիրակ»՝ 3:1

Անդրանիկ Ոսկանյան, 3, Դավիթ Գրիգորյան, 34, Տիգրան Բարսեղյան, 72 – Դրիսա Դիարասուբա, 60



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։