Աշխարհի երիտասարդական չեմպիոնն ու մեդալակիրները վերադարձան Հայաստան

15:27   13 հոկտեմբերի, 2014

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայացած սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են հինգ մեդալ:

Երիտասարդների աշխարհի չեմպիոն է հռչակվել Գրիգոր Մխիթարյանը, ով ամենաուժեղն էր մինչեւ 52 կգ քաշայինների պայքարում:

Դիանա Հովհաննիսյանը (48կգ), Գրիգոր Սահակյանը (87կգ) եւ Լենդրուշ Զատիկյանն (48կգ) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Սեյրան Սահակյանը (90կգ) նվաճեց արծաթե մեդալ:

Ոսկե եւ արծաթե մեդալակիրները զինծառայողներ են եւ ներկայացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբը: Նրանց «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները, երկրպագուները եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, փոխանցում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։