Անգլիայի հավաքականի կազմը

17:07   2 հոկտեմբերի, 2014

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է հավաքականի կազմը, հայտնում է Goal.com-ը:

Անգլիացիները հոկտեմբերի 9-ին Եվրո-2016-ի ընտրական խաղում տանը կմրցեն Սան Մարինոյի ազգային թիմի հետ, իսկ հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվեն Էստոնիայի հավաքականին:

Դարպասապահներ՝ Ջո Հարթ («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆորսթեր («Սաութհեմփթոն»), Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»):

Պաշտպաններ՝ Ֆիլ Ջագելկա, Լեյթոն Բեյնս, Ջոն Սթունզ (բոլորը՝ «Էվերտոն»), Գարի Կեհիլ («Չելսի»), Կիրան Գիբս («Արսենալ»), Նատանիել Կլայն («Սաութհեմփթոն»):

Կիսապաշտպաններ` Ջորդան Հենդերսոն, Ռահիմ Սթերլինգ, Ադամ Լալանա (բոլորը՝ «Լիվերպուլ»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Ջեք Ուիլշիր (երկուսն էլ՝ «Արսենալ»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Անդրոս Թաունսենդ («Տոտենհեմ»), Ջոնջո Շելվի («Սոունսի»)։

Հարձակվողներ՝ Ռիկի Լամբերտ («Լիվերպուլ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»)։ Դանի Ուելբեք («Արսենալ»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։