Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմը

12:58   2 հոկտեմբերի, 2014

Ռուսաստանի հավաքականի  գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հրապարակել է թիմի վերջնական կազմը, որը կնախապատրաստվի հոկտեմբերի 9-ին եւ 12-ին Շվեդիայի ու Մոլդովայի հավաքականների հետ Եվրո-2016-ի ընտրական խաղերին, տեղեկացնում է ՌՖՄ-ի կայքը:

Դարպասապահներ՝ Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ), Յուրի Լոդիգին («Զենիթ»), Արտյոմ Ռեբրով («Սպարտակ»):

Պաշտպաններ՝ Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշեւիչ, Գեորգի Շչենիկով (բոլորը՝ ԲԿՄԱ), Վլադիմիր Գրանատ («Դինամո»), Դմիտրի Կոմբարով, Սերգեյ Պարշիվլյուկ (բոլորը՝ «Սպարտակ»), Անդրեյ Սեմյոնով («Թերեկ»), Իգոր Սմոլնիկով («Զենիթ»):

Կիսապաշտպաններ՝ Յուրի Գազինսկի («Կրասնոդար»), Դենիս Գլուշակով («Սպարտակ»), Մաքսիմ Գրիգորեւ («Ռոստով»), Ալան Ձագոեւ (ԲԿՄԱ), Վիկտոր Ֆայզուլին, Օլեգ Շատով (բոլորը՝ «Զենիթ»), Մագոմեդ Օզդոեւ («Ռուբին»):

Հարձակվողներ՝ Արտյոմ Ձյուբա («Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով, Ալեքսանդր Կոկորին (երկուսն էլ՝ «Դինամո»), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»), Դմիտրի Պոլոզ («Ռոստով»), Ալեքսանդր Սամեդով («Լոկոմոտիվ»), Դանիս Չերիշեւ («Վիլյառեալ»):

​ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։